Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը. Նիկոլ Փաշինյան

Շարունակելով այցերը դեպի մարզեր’ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եղավ նաև Աբովյանում:
Այսօր բարևարշավին միացել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով, իր խոսքում անդրադառնալով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին’ կոչ արեց աբովյանցիներին անպայման ներկա գտնվել այդ հանրահավաքին:

«Ես չեմ ուզում, որ ապրիլի 9-ին մնաք հեռուստաէկրանների առաջ և անտարբեր հետևեք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հերթական անգամ զավթում ՀՀ-ն: Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը կատարել է իր ընտրությունը’ ի դեմս իր նախագահի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, և պետք է տեր կանգնի այդ իշխանությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում