Ես եկել եմ կանգնելու ժողովրդի կողքին. Նիկոլ Փաշինյան

Շարունակեվով մարզային այցերը, այսօր բարևարշավը եղավ նաև Մարտունիում:

Ըստ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի’ Հայաստանում 2013-ին տեղի է ունեցել ընտրություն,քանի որ ժողովուրդը ապացուցեց, որ իր ձայնի տերն է:

«Թվում էր, թե ՀՀ քաղաքացին պիտի պարտվեր, բայց բոլորի համար անսպասելի՝ հաղթեց, և միակ բանը, որ խանգարում է նրանց, ԿԸՀ հանձնաժողովի որոշումն է»,-ավելացրեց նա :

Անդրադառնալով փետրվարի 18-ի ընտրություններին’վերջինս նշեց, որ նախագահական ընտրություններում ինքը չի պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, բայց փետրվարի 18-ին տեսել է՝ մի կողմում կանգնած է օլիգարխիան, ընկտրակեղծարարությունը, իսկ մյուս կողմում՝ ժողովուրդը, և հիմա նա եկել է կանգնելու ժողովրդի կողքին: Կոչ արեց նաև մարտունեցիներին ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարակում և ցույց տալ, թե ում են ընտրել այս ընտրություններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում