Կամ նոր Հայաստան, կամ ոչինչ. Րաֆֆի Հովհաննիսյան

Մարզային արշավի շրջանակում Մարտունի քաղաքում այսօր նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հավաստեց, որ ապրլիլի 9-ին լինելու է կա’մ նոր Հայաստան, կա’մ ոչինչ:

«Ժառանգություն» կուսակացության առաջնորդը ներկաններին հանդարտ, հանգիստ լինելու և չհուզվելու կոչ արեց, ապա հայտարարեց. «Թող հուզվեն նրանք, ովքեր հնարավոր է պատմության դասագրքերում մնան, որպես… Ես այս բառը երբեք չեմ գործածում, բայց կգործածեմ հենց Մարտունիում, կմնան որպես դավաճաններ’ ի պատասխան հակահայ, հակաժողովրդավար, իրավախախտ, հականժդեհ, հակաքրիստոս, հակասևան արարածներ»,-ասաց նա:
Նախկին թեկնածուն մարտունեցիներին կոչ արեց ապրիլի 9-ին գալ Երևան’ Ազատության հրապարակ, իսկ ճանապարհին խոչընդոտներ հանդիպելու դեպքում՝ ահազանգել:

Նշենք, որ Մարտունի քաղաքից Ր. Հովհաննիսյանն ուղևորվեց դեպի Սևան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում