Իվանաշվիլին ելույթ կունենա ԵԽԽՎ-ում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ապրիլի 23-ին պատրաստվում է ելույթ ունենալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին: Այս մասին «Ռիա Նովոստի գործակալությանը հայտնել է վեհաժողովի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն, նստաշրջանի ընթացքում բացի վարչապետի ելույթից նախատեսված է Ռուսաստանի և Վրաստանի ԵԽԽՎ պատվիրակությունների հանդիպումը ամբողջական կազմով, որն առաջինն է լինելու 2008 թ-ի ռուս-վրացական հակամարտությունից հետո::

Հետևեք մեզ նաև Telegram-ում