Բակո Սահակյանն ընդունել է ՀԲԸՄ եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակություններին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակություններին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գիտության ոլորտներին: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը չափազանց կարեւորել է Ստեփանակերտում Հայաստանի Ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի մեկնարկը’ այն արժեւորելով հանրապետությունում ժամանակակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպման մասնակցում էին ՀԲԸՄ կառավարման խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում