Ոչ մի բախում չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Այսօր բարևարշավը եղավ նաև Իջևանում, որտեղ հանրության հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ապրիլի 9-ին ոչ մի բախում չի լինելու:

«Այդ օրը մարզերից եկած ժողովուրդը տոնելու է իր հաղթանակը, որը տարել է փետրվարի 18-ին»,-ասաց նա:

Փաշինյանը կոչ արեց մասնակցել ապրիլի 9-ի տոնակատարությանը, որովհետև այդ տոնով շատ բան է որոշվելու. «Այդ օրը վերահաստատելու ենք, որ չենք ապրելու բռնապետական երկրում»:

Ն. Փաշինյանն նշեց նաև, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում է լինելու, որպեսզի «Սերժ Սարգսյանը հանկարծ չմտածի, որ ես ու մենք համակերպվել ենք իր բռնապետության հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում