Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում. Հ. Հակոբյան

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Հայ-իրանական հարաբերություններում իրանահայերը առանձնատուկ տեղ են գրավում, այդ մասին ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հակոբյանը խոսելով իրանահայերի մասին, իր գոհունակությունն է հայտնե լ Իրանի իշխանությունների՝ կրոնական փոքրամասնությունների, հատկապես հայերի ազատ գործունեության հարցում վարած քաղաքականության հանդեպ:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, շեշտելով, որ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հավելել է, որ Թեհրանը ցանկանում է, որպեսզի մշակույթի, գիտության, սպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա հնարավորությունները օգտագործվեն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու գործում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում