Ադրբեջանի տարբեր հատվածներում ցույցեր են ընթանում

Ադրբեջանում սոցիալական խնդիրներն այնքան են գլուխ բարձրացրել, որ բնակչության շրջանում չեն դադարում բողոքի ակցիաները: Ջանգի Գոբուստան գյուղում հարյուրից ավելի բնակիչներ բողոքում են ընդդեմ հողային բարեփոխումներին, որոնք ուղեկցվում ապօրինություններով: Շրջանի ղեկավար Ադիլ Մամեդովը ժամանել է գյուղ, որպեսզի բանակցի գյուղացիների հետ: Երեկ Բաքվում փախստականների բողոքի ցույց է անցկացվել: Վերջիններիս հանում են տներից՝ պատրաստվելու համար 3 օր ժամանակ տրամադրելով:
Ապրիլի 1-ին Նարդարան ավանում   ևս հակակառավարական ցույց է անցկացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում