Facebook-յան քվեարկությունները մեզ չեն հետաքրքրում. Մարիա Բարաղամյան

«Տարոն Մարգարյանի Facebook-յան էջից որևէ մեկին որևէ բան չի խնդրվել: Այն տեղեկատվությունը, իբր քաղաքապետը սոցիալական ցանցերում մարդկանց փորձել է համոզել օնլայն հարցումներում քվեարակել իր օգտին, բացարձակ սուտ է»: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասել է Տարոն Մարգարյանի Facebook-յան էջի տեխնիկական խմբի պատասխանատու Մարիա Բարաղամյանը:

Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում այսօր տեղեկատվություն էր տարածվել, իբր քաղաքապետի Facebook-յան էջից սոցիալական ցանցի օգտատերերին նամակ-խնդրանք է ուղարկվել, որպեսզի վերջիններս համացանցային տարբեր հարցումներում քվեարկեն իր օգտին:

«Facebook սոցիալական ցանցում Տարոն Մարգարյանի էջը միանգամայն այլ նպատակ է հետապնդում: Այն հանդիսանում է քաղաքացի-քաղաքապետ կապի հերթական միջոցներից մեկը: Իսկ համացանցային տարբեր քվեարկությունները մեզ չեն հետաքրքրում», – ասել է Մարիա Բարաղամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում