«Արմավիա» ավիաընկերության սնանկացումը «Ավիա-Սերվիս» ընկերության գործունեության վրա որեւէ ազդեցություն չի ունենա: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի այս հայտարարությունը «Ժամանակին» փոխանցեց ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ս. Առուստամյանը նշել է, որ «Ավիա-Սերվիսն» աշխատում է բազմաթիվ ավիաընկերությունների հետ եւ շարունակելու է իր գործունեությունը:
Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող «Ավիա-Սերվիս» ընկերությունը զբաղվում է ավիաուղեւորների սննդի հարցերով՝ պատրաստմամբ եւ ապահովմամբ»,- գրում է «Ժամանակը»։