Հարկայինը ՍԱՍ-ում է

«Ժամանակի» տեղեկություններով՝ Պետեկամուտների կոմիտեն ծավալուն ստուգումներ է իրականացնում հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այնտեղ խստորեն վերահսկում են յուրաքանչյուր միավոր ապրանքի վաճառքը:

«Լուրեր են պտտվում, որ Ա. Սարգսյանը որոշել է իր սուպերմարկետներում շրջանառությունը հարկային դաշտ բերելու եւ հարկերն ավելացնելու հաշվին գրանցած կորուստը լրացնել կրճատումների հաշվին: Բայց սա չի նշանակում, որ ցանցը վնասով է աշխատելու, պարզապես գերշահույթ չի ունենա:

Հայտնի է, որ Հայաստանում օլիգարխները նախընտրում են ոչ թե շահույթով, այլ գերշահույթով աշխատել: Եվ դա անում են աշխատողների աշխատավարձերի, շրջանառության չափը թաքցնելով եւ այդպիսով՝ հարկերից խուսափելու միջոցով: Նրանք դիմում են նաեւ նվազագույն չափով աշխատողներ պահելու եւ յուրաքանչյուր աշխատողի վրա մի քանի գործառույթներ դնելու քայլին:

Այնպես որ՝ չի բացառվում, որ հարկերը թաքցնել չկարողանալու պատճառով Ա. Սարգսյանն առաջիկայում որոշի ՍԱՍ-ում բազմաթիվ աշխատողների կրճատել»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում