Սուրենավանի գյուղապետի մահվան դեպքը բազում մութ կետեր ունի. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի 19-ին ավտովթարի զոհ դարձավ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար 51-ամյա Վարդգես Ղազարյանը։ Նա «Լադա պրիորա» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել փողոցի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Սակայն դեպքը բազում «մութ կետեր» ունի։ «Ժողովուրդի» հետ զրույցում գյուղապետի եղբայրը՝ Վազգեն Ղազարյանը, պատմեց.

«Մարտի 8-ի առիթով մեր մարզպետը հավաք էր կազմակերպել, որին եղբայրս ուշացումով է գնացել։ Նստել, հաց են կերել, խոսել են, բայց ինքը մի գրամ խմիչք չի օգտագործել։ Ու դեռ միջոցառումը չավարտված՝ մեկուկես ժամ շուտ, դուրս է եկել, որ տուն գա։ Արտաշատի կամրջի մոտ ինչ-որ մեքենա կտրուկ շատ մոտիկից նրա դեմը կտրել է։ Անիվների տեղը կար ասֆալտի վրա։ Հիմա չենք իմանում՝ դա պատահական է եղել, թե ինչ-որ…»։

Դեպքի վայրի մոտ գործող գազալցակայանի աշխատակիցները հարազատներին ասել են, թե գյուղապետի «դեմը կտրել» է մի սև մեքենա, որի համարանիշը չեն հայտնում։ «Դե եղբայրս էլ փորձել է փախցնել, շուռ է եկել»,– «Ժողովուրդին» ասաց Վ Ղազարյանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում