ԲՀԿ-ն կօգնի՞ ՀԱԿ-ին

Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում որոշվել է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պետք է ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ-ին: Քանի որ երկու ուժերի ղեկավարների հանդիպման ժամանակ պարզվել է, որ ՀԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի և չի կարողանալու լիարժեք քարոզարշավ իրականացնել, Ծառուկյանը որոշել է օգնել Նրանց:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ընտրացուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ, որը, լսելով հարցը, ընդամենն ասաց. «Անիմաստ հարց է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում