Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ուզբեկստան: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
ԱԳ նախարարը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: