Բոլոր համաշխարհային պրոցեսները ազդեցություն են ունենալու Հայաստանի կյանքի վրա’ արմատականացնելու են իրավիճակը

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում
նշեց. «Աշխարհում շատ հետաքրքիր գործընթացներ են գնում, աշխարհը մտնում է արմատականացման
նոր դար: Դա ոչ միայն Կորեայի, Կիպրոսի կամ Եվրամիության մեջ եղած հակասություններն են, որոնք էլ
ավելի լուրջ զարգացումներ կունենան, այլև մյուս հակասությունները, որոնք իրենց ազդեցությունը
կունենան բոլոր երկրների վրա: Սրան գումարվելու են նաև Սիրիայի թնջուկի լուծման ձևերը: Ավելանալու
են Իրանի հետ կապված խնդիրները, որոնց մասին անընդհատ խոսվում է, բայց արմատական լուծումներ
չկան: Հիմա աշխարհում սկսել են որոշումներ կայացվել այդ լուրջ խնդիրների շուրջ: Դա իր ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի
վրա թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական առումով: Բոլոր համաշխարհային պրոցեսները
ազդեցություն են ունենալու նաև Հայաստանի կյանքի վրա, արմատականացնելու են իրավիճակը, եթե Սերժ Սարգսյանը մի առավոտ
չզարթնի, որին ես չեմ հավատում, և վերևից հեղափոխություն չանի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում