Քրդական հարցի լուծման հանձնաժողովում ընգրկվել է հայ լրագրող
Նմանատիպ
Թուրքիայում քրդական հարցի լուծման նպատակով ստեղծվել է Ավագանու հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել է 63 մարդ, այդ թվում նաև հայ լրագրող: Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբում ընդգրկվել է Zaman-ի լրագրող Էթյեն Մահչուբյանը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայտնի մտավորականներ, արվեստագետներ, երգիչներ ու լրագրողներ: Հանձնաժողովի կազմը կազմավորվել է վարչապետ Էրդողանի մասնակցությամբ: Ներկայումս հանձնաժողովը քննարկում է քրդական զինված խմբավորումների անզեն հեռանալու հարցը: Թուրքական կողմն առաջարկում է, որպեսզի քրդերը զենքը թաղեն և նոր հեռանան, քանի որ նրանք Թուրքիա են եկել առանց զենքի: Հարցի կապակցությամբ հատուկ պատվիրակություն է կազմվել, որը կայցելի Իմրալի բանտում ցմահ բանտարկված Թուրքական բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Օջալանին՝ստանալու նրա համաձայնությունը: PKK-ի զինված թեւը (Կանդիլ) զինյալների հեռանալու համար օրենսդրական կարգավորում են պահանջել, սակայն թուրքական կառավարությունը դրա համար հատուկ օրենքի անհրաժեշտություն չի տեսել: