Չկասկածեք խոսքիս. ես հասնելու եմ հաղթանակի. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես խոնարհվում եմ Ձեր առաջ, ինչպես արել եմ միշտ»,-այսօր Նոյեմբերյանում անցկացվող բարևարշավի ժամանակ այսպես սկսեց խոսքը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես ունեմ պարտականություն, որը պիտի կատարեմ»-ասաց նա և հավելեց` «Հայաստանի ողջ ժողովուրդը ապրիլի 9-ին պետք է հավաքվի Ազատության հրապարակում: Այս անգամ մենք տանելու ենք մեր պայքարը մինչև հաղթանակ և որևէ մեկը չպիտի կասկածի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կոչ արեց վերջ տալ աթոռակռվին: Եվ հորդորեց չկասկածել իր այն խոսքին, որ հասնելու է հաղթանակի:

Վերջում նա վստահություն հայտնեց, որ ապրիլի 9-ին ոչ մի փակ ճանապարհ չի լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում