«Մանչեսթեր Յունայթեդ»` ընդդեմ «Չելսիի». Լուկակուի համար պայքարն ավելի է սրվել
Նմանատիպ
«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն նրա համար պայքարին միացել է «Չելսին»:
Երբ «կարմիր սատանաները» 85 միլիոն եվրոյով համաձայնեցրել են բելգիացու տրանսֆերը, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն զայրացած դժգոհություն է հայտնել ակումբի ղեկավարությունից, որ ձեռքից բաց են թողնում իրենց տրանսֆերային նպատակին: Դրանից հետո «ազնվականները» կրկնել են մանչեսթերցիների առաջարկը,- հայտնում է «The Telegraph»-ը:
Միաժամանակ «The Guardian»-ին հայտնի է դարձել, որ առաջարկած 85 միլիոնի հետ մեկտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» նաև գործարքում ներառելու է 16 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճարներ, ինչի արդյունքում գործարքը հետագայում կարող է հասնել 101 միլիոնի: Եվ դա էլ դեռ վերջը չէ․ որպեսզի «Էվերթոնը» նախապատվությունը հենց մանչեսթերցիներին տա, նրանք պատրաստ են անվճար մերսիսայդցիներին զիջել իրենց աստղային հարձակվող Ուեյն Ռունիին, ով կարիերան սկսել է հենց այդ ակումբում:
Մեկ այլ բրիտանական հեղինակավոր աղբյուր` «BBC Sport»-ը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ամեն ինչ անում է, որ հաճախորդն ընտրի Ժոզե Մոուրինյուի թիմը, որտեղ նրան 11 միլիոն եվրոյի պարգևավճար են խոստացել: «Չելսին» նույնպես պարտավորվել է իտալացուն բոնուս վճարել, սակայն այն զգալիորեն ավելի քիչ է: Բացի այդ, Մանչեսթերում են հանդես գալիս Ռայոլայի այլ հաճախորդներ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան: Վերջինիս հետ հարձակվողն ընկերական հարաբերությունների մեջ է, ինչը կհեշտացնի նրա ադապտացիան: Մինչև վերջերս այնտեղ էր խաղում նաև Զլատան Իբրահիմովիչը:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է արդեն այսօր լուծել տրանսֆերի բոլոր հարցերը և պաշտոնապես հայտարարել տեղափոխության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում