Մենք գնում ենք աշխատելու. Տիգրան Ուրիխանյան

«Մենք գնում ենք աշխատելու, բարեփոխումներ անելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ իրենց քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ից:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելուն, Ուրիխանյանն ասաց, որ այդ մասին միանձնյա կարծիք չի կարող հայտնել, և այդ թեմայով ԲՀԿ-ում քննարկում չի եղել:

Նրա խոսքով’ բոլոր մրցակիցները հարգանք են վայելում իրենց մոտ, սակայն ԲՀԿ-ի շանսերն  շատ ավելի բարձր է գնահատում:

«ԲՀԿ-ն երբեք չի մասնակցել նախագահական ընտրությունների, բայց դա չխանգարեց հասնել արդյունքի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե ընտրություններն իսկապես խայտառակ ձևով անցնեն, բացահայտ անօրինականություններ լինեն, ապա ԲՀԿ-ն, այո, կհրաժարվի մանդատներից, սակայն մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար, աշխատելու ենք ընտրողների հետ, հետևողական ենք լինելու ընտրացուցակների ճշգրտման հարցում»,-ավելացրեց բանախոսը:

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ ներկայացուցիչների ֆեյսբուքյան հակամարտությանը, Ուրիխանյանը նշեց, որ չգիտի, թե որքան կշարունակվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում