«Վրացական երազանք» -ի նախագահական երազանքը հնարավոր է Արմազ Ախվլեդիանիին իրականացնի

«Վրացական երազանք» կոալիցիայի գործադիր քարտուղար է նախատեսվում նշանակել քաղաքագետ Արմազ Ախվլեդիանիին, հայտնում է apsny.ge լրատվական կայքը:
Նշվում է, որ Ախվլեդիանին կարող է դառնալ նաև հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կոալիցիայի թեկնածուն։

Անձամբ Ախվլեդիանին թերթին վստահեցրել է, որ իրեն առաջարկվել է կոալիցիայի գործադիր քարտուղարի պաշտոնը, չնայած վերջնական որոշում նա դեռ չի ընդունել։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իր առաջադրման մասին ոչինչ չի լսել։

«Եթե տվյալ փուլում վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իսկապես դիտարկում է Ախվլեդիանիի թեկնածությունը և նրան աջակցում են նաև հանրապետականները՝ հաշվի առնելով վերջին շրջանում հանրապետականների ազդեցությունը, մեծ է հավանականությունը, որ ընտրությունը կկանգնի հենց նրա վրա»,- գրում է թերթը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում