Օջալանը նոր նամակում խուսափել է տալ գլխավոր հարցի պատասխանը

Ապրիլի 3-ին քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության երեք պատգամավորներ այցելել էին Իմրալը բանտում բանտարկված Աբդուլլա Օջալանին: Այցելությունից հետո Օջալանը նրանց հանձնել էր իր նամակը: Օջալանը իր նամակի մեջ գրել է. «Մեծացել է պատվաբեր խաղաղություն հաստատելու հնարավորությունը: Սա ամենակարևոր բանն է, որ կարող ենք ներկայացնել մեր ժողովրդին: Իմ տարիքն արդեն անցնում է 65-ը: Ես արել եմ այն, ինչ հասնում էր ինձնից: Այժմ հերթը մեր ժողովրդինն է: Կարծում եմ, որ նրանց նկատմամբ իմ մեծ ծառայությունն արդեն արել եմ»,- իր նամակում գրել է քուրդ առաջնորդը: Նա կոչ է արել քուրդ ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին’ անկախ տարիքային, սեռական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից, հարմարվել նոր իրողությանը: «Այսուհետ այլ կյանք է լինելու: Հուսով եմ, որ գործընթացի զարգանալու հետ մեկտեղ ոչ մի կաթիլ արյուն չի թափվի: Թող բոլորը սիրով մասնակցեն այս գործընթացին»,- ասվում է Օջալանի նամակում:
Սակայն Օջալանն իր նամակում խուսափել է պատասխանել գլխավոր հարցին: Ակնկալվում էր, որ Օջալանը ցուցումներ կտա Թուրքիայից հեռացող քրդերին զենքը թողել Թուրքիայի տարածքում,թե՞ ոչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում