Բացահայտումներ Տիգրան Ուրիխանյանի համար.Գագիկ Մելիքյան

ՀՀԿ Խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն արձագանքել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած այն արտահայտությանը, թե’ «ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել»:

«ԲՀԿ-ն մասնակցել է 2008թ-ի նախագահական ընտրություններին, ավելին’ սատարել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը ու շատ ակտիվ գործունեություն է ծավալել քարոզարշավի ու ընտրական գործընթացներում»,-Panorama.am-ի հետ զրույցում հակադարձելով հնչածին’ հայտնեց Գ.Մելիքյանն ու անգամ հիշեցրեց, որ 2008թ-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը եղել է նախընտրական շտաբի պետի տեղակալ:

Հիշեցնենք, Տ.Ուրիխանյանն արձագանքելով հարցին, թե ԲՀԿ-ն, չմասնակցելով նախագահական ընտրություններին, դժվար կարող է հավակնել առաջիկա ընտրություններում հաղթանակի, հայտարարել էր «ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրության չի մասնակցել, բայց դա ոչ մի դեպքում չխանգարեց, որպեսզի մենք հասնենք այն վստահությանն ու քվեին, որ ստացանք խորհրդարանական ընտրություններում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում