Մոուրինյոն նախապատվությունը տվել է Լոպեսին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակից (3։0) հետո խոսել է «արքայական ակումբի» դարպասապահների՝ վերջին շրջանում այդքան քննարկվող թեմայի շուրջ։
«Դիեգո Լոպեսը վերջին 70 օրում 13 բարձրակարգ հանդիպում է անցկացրել, միչդեռ Իկերը ոչ մի խաղի չի մասնակցել։ Ոչ մի կասկած չկա, թե նրանցից ով է գտնվում ավելի լավ մարզավիճակում։
Իսկ ինչ վերաբերում է իմ ապագային, կարող եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում ես միանշանակ չեմ գլխավորելու «Ինտերը»», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում TV italiana-ն

Հետևեք մեզ նաև Telegram-ում