Պռոշյանի գյուղապետի սպանությունը մեջ կասկածվում են երկու եղբայրներ

 Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ’ 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում