Համահայկական բնապահպանական ճակատը հարցնում է Արմեն Մովսիսյանին

Համահայկական բնապահպանակ ճակատը հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա.Մովսիսյանին, որում մասնավորապես ասվում է.

«Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջների, խնդրում ենք մեզ տրամադրել «Դինո-Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ- ի ողջ գործունեության ընթացքում՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության կողմից անցկացված ստուգումների արձանագրություննեը: Խնդրում ենք տրամադրել օգտակար հանածոների արդյունահանման համար տրամադրված, ինչպես նաև «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենքի պահանջով վերաձևակերպված ընդերքօգտագործման իրավունքների մասին հետևյալ փաստաթղթերի կրկնօրինակները.

1. Ընդերքօգտագործման լիցենզիաներ
2. Ընդերքօգտագործման պայմանագրեր
3. Լեռնահատկացման ակտեր

Հարմարության համար կարող եք դրանք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին՝ armecofront@gmail.com
04.04.2013թ

Համահայկական Բնապահպանական Ճակատ (ՀԲՃ)»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում