Եթե երկինքը խուլ չի՝ հրաշք կլինի. (հատված պատմվածքից)

Եթե երկինքը խուլ չի՝ հրաշք կլինի. (հատված պատմվածքից)

Եթե երկինքը խուլ չի՝ հրաշք կլինի… Անդոն խռռացնում էր: Խռիկը կապել, քողտիկը հավաքել էր… Նստեցի ու սկսեցի վառարանի մեջ փայտ գցել: Փայտը հանդարտ վառվում էր… Թե ասա` ես ով էի, որ էդ խեղճ ծառն ինձ համար շիկնում էր, որ ջերմանամ: Անդոն քնից արթնացել էր այն պահին, երբ իմ աչքն էր կպել: Քնիս մեջ մեկը տնքում էր՝ բաց թող, թող, ես մարդու գնալու համար եմ մնացել: Ես էլ նստել էի ճոճաթոռին ու մի ծիծաղ էր արթնացել մեջս, որ աչքերիցս ջուր էր գնում, դեմն առնող չկար: Դու մի ասա` քնիս մեջ, կիսարթուն լսում էի, թե Անդոն իմ ոտքերի տակ ջուր քարշ տվող աղջկա հետ, ինչպես է վերվերի խաղում: Աչքերս բացեցի, շնչահեղձ էի լինում: Անդոն գլխիս շոր ու փալաս էր լցել, որ աղջիկը չիմանա, թե նույն անկողնում նրանցից բացի էլի մեկը կա: Վեր թռա, իմ հետ վեր թռավ երկարածամ գեղեցկուհին, ում առավոտ վաղ տեսել էի ու աչքերս լուսավորվել էր: Ամոթից գլուխս ներս տարա: Աղջիկը դուրս թռավ, Անդոն հետևից դուրս թռավ, ես Անդոյի հետևից դուրս թռա: Աղջկա մազերից բռնած Անդոն ներս բերեց:

-Հարևանները կտեսնեն, բաց թող…

-Ո՞վ չգիտի, որ դու բոզ ես:

-Բա բոզին ոնց ես սիրում:

-Չեմ սիրում, ուզում եմ:

-Բոզին տուն չեն տանի,- ասաց աղջիկն ու ես, որ պատին էի կպել ու աչքերս խավարակալել էր, դուրս եկա տնից: Անդոն հարբած էր, հետ եկա: Անդոն տնքացնում էր աղջկան, աղջիկը հևում էր հաճույքից:

-Ավելի ուժեղ, ավելի շա՜տ տար:

-Հա լիրբ, հեսա քեզ կսպանեմ բոզս, ասում էր Անդոն ու մի բորենու բնազդով կրծում էր աղջկան, բայց ոչ թե սիրուց, այլ բորենին մարդու վրա հասնելու ցանկությամբ: Աշխարհի հետ կռիվ ուներ Անդոն, էդ կռիվը տղամարդկության ձևերից դուրս էր գցել ու հասել էր աղջկան, ով թույլ էր ու հենց այդ թուլությունն էր ոգևորել Անդոյին: Աղջիկը արցունքները աչքերի մեջ խեղդված դուրս եկավ բակ, նստեց կողքիս…

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում