Մուգուրուսան` «Ուիմբլդոնի» չեմպիոն (տեսանյութ)
15/07/2017 18:56

Նմանատիպ
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում տեղի է ունեցել եզրափակիչը:
Չեմպիոնության համար խաղում Գարբինե Մուգուրուսան 7:5, 6:0 հաշվով հաղթել է Վինուս Ուիլյամսին: Առաջին սեթում` 4:5 հաշվի ժամանակ 23-ամյա թենիսիստուհին մրցակցի երկու սեթ-փոինտից է փրկվել, որից հետո հսկայական խաղային առավելություն է ունեցել:
Իսպանուհու կարիերայում սա առաջին տիտղոսն է «Ուիմբլդոնում»: 2015 թվականին նա նույնպես մտել էր եզրափակիչ, որում համառ պայքարում զիջել էր Վինուսի կրտսեր քրոջը` Սերենային: Մուգուրուսան մեկ անգամ հաղթել է նաև «Ռոլան Գարոսում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում