Ո՞վ է մաքսատան ձերբակալված պետի «տանիքը»

Օրերս մեծ շուքով ձերբակալված ՊԵԿ-ի «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանի եւ Երեւանի բնակիչ Աշոտ Գասպարյանի «տանիքի» մասին այդ գործով զբաղվող Հատուկ քննչական ծառայությունը դեռ լռում է:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Արաբական Միացյալ Էմիրություններից ձեռք բերված խոշոր չափերի ադամանդները մարտի 1-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եւ չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու հրահանգն իր

աշխատակցին տվել է անձաUբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Ու երբ «բռնվել են», Խաչատրյանն անմիջապես «մեսիջ» է ուղարկել աշխատակցին, որ լռի, ամեն ինչ իր վրա վերցնի, մինչեւ ինքը կկարգավորի առաջացած խնդիրները, որպեսզի չբացահայտվի, որ ՊԵԿ նախագահը ադամանդի «գործ է անում»:

«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից, որը հերքեց լուրը: Տեղեկացանք նաեւ, որ Գ. Խաչատրյանը երեկ մեկնել է գործուղման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում