Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը ժամանում է Հայաստան

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հուլիսի 19-ին կժամանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս մասին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Տեղապահ Բեքչյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ Գերմանիայի թեմի համար Ապարանում քահանա կձեռնադրի Վանանդ սարկավագին:

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահը Թուրքիա կվերադառնա հուլիսի 25-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում