Թե ինչու չէր աշխատում «Одноклассники» կայքը

«Одноклассники» կայքը հինգշաբթի օրվանից չի աշխատում: Սոցիալական ցանցի գլխավոր էջում տեղադրված է հայտարարություն, որում նշվում էր, որ կայքում տեխնիկական աշխատանքներ են տարվում և օգտատերերին առաջարկվում է կայք փորձել մտնել ավելի ուշ:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, կայքի մամլո խոսնակ Մարիյա Լապուկը Twitter-ի իր բլոգում գրել է, որ խնդիրները կապված են սարքավորումների տեխնիկական խնդիրների հետ և կտրականապես հերքել DdoS հարձակման հավանականությունը:
«Одноклассники» սոցիալական ցանցը հանդիսանում է ամենահայտնի կայքերից մեկը ռուսաստանյան ինտերնետ-ցանցում: Liveinternet-ի տվյլաներով օրական կայք է այցելում 39 մլն օգտատեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում