Կադրային ներուժի զարգացումը Հարավկովկասյան երկաթուղու կարևորագույն խթաններից մեկն է. Վիկտոր Ռեբեց

Այսօր Հարավկովկասյան երկաթուղում կայացած կադրային և սոցիալական քաղաքականության հարցերին նվիրված գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվեց վարպետության համակարգի զարգացման հեռանկարները:

– Կադրային ներուժի զարգացումը հանդիսանում է Ընկերության զարգացման կարևորագույն խթաններից մեկը: Աշխատանքի տարիներին ձեռնարկած միջոցառումները ՀԿԵ-ին թույլ տվեցին ձևավորել երկաթուղու անձնակազմը: Մենք կարողացել ենք ինքնահաստատվել հասարակության մեջ, այսօր երկաթուղայինները ճանաչելի են դարձել: Ձևավորվել է անձնակազմի ուսուցման և որակավորման բարձրացման համակարգը, – նիստի ժամանակ հայտարարեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անձնակազմի ուսուցման համակարգը՝ տեղեկացնելով, որ ներկա պահին ՀԿԵ 55 աշխատող սովորում են Ռոստովի հաղորդակցման պետական համալսարանում, Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանում:

Ներկա պահին Ընկերությունում աշխատում է բարձրագույն կրթություն ունեցող 772 աշխատող, 1,1 հազ. ավել աշխատող ունեն միջին մասնագիտական կրթություն, իսկ ավելի քան 1,7 հազ. աշխատող ունեն միջնակարգ կրթություն: Իսկ 2009 թվականի հետ համեմատ բարձրագույն կրթություն ունեցող աշխատողների թիվը աճել է 5,5%, միջին մասնագիտականը՝ 1,4%-ով:

– Մենք պետք է համապատասխան պայմաններ ստեղծենք սովորող և ուսումն արդեն ավարտած մեր աշխատողների համար, որպեսզի նրանք կարողանան իրենց ներուժն իրացնել մեր ընկերությունում, – ընդգծեց Վիկտոր Ռեբեցը:

Բացի կադրային ներուժի զարգացումից՝ ՀԿԵ սոցիալական քաղաքականության կարևորագույն ուղղությունների շարքում գլխավոր տնօրենը նշեց վարպետության արդյունավետ համակարգի ներդրումը, ինչը կօգնի երիտասարդ երկաթուղայիններին փոխանցել ավագ սերնդի փորձը, Գործարար էթիկայի օրենսսգրքի ներդրումը, ինչպես նաև երկաթուղային հատուկ համազգեստի կիրառումը:

Վիկտոր Ռեբեցը ներկայացրեց դիզայներների կողմից ստեղծված համազգեստը և վստահություն հայտնեց, որ այն թույլ կտա բարձրացնել աշխատողների ինքնակազմակերպման մակարդակը: Ընկերության ղեկավարը նշեց, որ «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն՝ երկաթուղայինները կարող են հատուկ համազգեստ ունենալ:

Խորհրդի նիստին մասնակցել են նաև Ռոստովի համալսարանի դաստիարակչական աշխատանքի վարչության պետ Գալինա Սուբբոտինան, ՀՊՃՀ ռեկտորի տեղակալ Սուրեն Աբգալյանը, Գյումրու պետական տեխնիկական քոլեջի տնօրենի տեղակալ Ֆելիքս Թորոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում