Բանջար հավաքող ադրբեջանցուն փնտրում են Հայաստանի Հանրապետությում

Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Ադրբեջանի Ղազախի շրջանի 47-ամյա բնակիչ Սաբիր Մուհիտօղլուն ապրիլի 2-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ անհետ կորածի հարազատները ենթադրում են, որ նա հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել է Հայաստանի տարածքում:

Մուհիտօղլուի հորեղբորորդին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ի վաղ առավոտյան. Խանլիգլար գյուղի բնակիչ Մուհիտօղլուն առավոտյան ժամը 9-ին բանջար հավաքելու նպատակով գնացել է անտառ , իսկ 15 րոպե անց նրա բջջային հեռախոսն այլևս չի պատասխանել: Անհետ կորածի ազգականններն ու համագյուղացիները ենթադրում են, որ նա կամ հատել է սահմանը և հայտնվել է Հայաստանի տարածքում:

Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող Ադրբեջանի պետական հանձնաժողովը փաստի առնչությամբ դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) «ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությունն իր հերթին դիմել է կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը՝ Հայաստանի համապատասխան մարմինների հետ հարցի առնչությամբ անհրաժեշտ հետաքննություն անցկացնելու համար»,-հաղորդում է գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում