Գործող քաղաքապետը հստակ տարբերվում է մյուս թեկնածուներից

 «Մտավախություն կա, որ նախագահական ընտրությունների համեմատ այս ընտրությանը մասնակցությունը կնվազի: Հայ ընտրողը ավելի հակված է հաշվի նստել դեմքի, քան քաղաքական ուժի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Խոսելով ավագանու ընտրությունների մեկնարկային վարկանիշի մասին սոցիոլոգը նշեց. «Պետք է ընտրել մի մարմին, որը ծրագիր կառաջարկի և կմտածի քաղաքի ճակատագրի մասին: Սոցհարցումները ցույց են տվել, որ այս պահին գործող քաղաքապետը հստակ տարբերվում է մյուս թեկնածուներից: Եթե քարոզարշավի ընթացքում այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնի իր ծրագրերը, գուցե պատկերը փոխվի»:

Նախնական հարցումների արդյունքը ցույց է տալիս, որ երեւանցիների տոկոսը 70 պատրաստ է ընտրել Տարոն Մարգարյանին: Թիրախը կլինի 20 տոկոսը, որը դեռ կողմնորոշած չէ: Հարցումներին մասնակցել է 1930 Երևանցի:
Սոցիոլոգի դիտարկմամբ ՝ընդիմության չմիավորվելը Տարոն Մարգարյանի «ջրաղացին ջուր լցրեց»:
Եթե ընդիմադիր կուսակցությունները հանդես գային միասնական դաշինքով շուրջ 55տոկոս քվե կապահովեին:
Նախնական տվյալներով` ընտրությանը հաստատ չի գնալու երեւանցիների 37տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում