Մայիսյան միջոցառումների ցանկը Արցախում
Նմանատիպ
Մայիսի 5-ին Շուշիի Սբ.Ամենափրկիչ եկեղեցում բանակի կազմավորման ու Շուշիի ազատագրման առթիվ պատարագ է մատուցվելու:
Մայիսի 7-ին կրթության և գիտության նախարարության և բանակի հրամատարության ներկայացուցիչներն ուսումնական հաստատություններում արիության դասեր են անցկացնելու: Նույն օրը պարգևներ են հանձնվելու Պաշտպանության բանակում:
Այդ օրը նաև Ազգային ժողովի, կառավարության և հասարակական կազմակերպությունների անդամներն ինչպես նաև բանակի հրամանատարության ներկայացուցիչներն այցելելու են զորամասեր: Իսկ մինչ այդ Ստեփանակերտում բացվելու է լուսանկարների ցուցահանդես:
Մայիսի 8-ին բացվելու է Ստեփանակերտի երրորդ դպրոցը, նախագահական նստավայրում անցկացվելու է պարգևատրման արարողություն, իսկ երեկոյան կայանալու է նախագահի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելություն:
Մայիսի 9-ը կսկսվի հիշատակի արարողությունից: Նախատեսվում են պսակադրություններ Ստեփանակերտում’ մարշալ Հ.Բաղրամյանի, Ն.Ստեփանյանի և Ա.Ղուլյանի հուշարձաններին, ինչպես նաև հուշահամալիրում: Ստեփանակերտի և շրջկենտրոնների փողոցներով զինվորակայն շարասյուններ են անցնելու: Ծաղիկներ են տեղադրվելու Շուշիի ճանապարհին’ Տանկ հուշարձանի մոտ, բերդաքաղաքում’ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Նույն օրը Շուշիում բացվելու է կերպարվեստի թանգարանը, իսկ Ստեփանակերտում’ Արցախի ազատամարտիկների միության շենքը: Երեկոյան Վերածննդի հրապարակում անցկացվելու են տոնական համերգ ու հրավառություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում