Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խոսեց նաև Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին: Զաքարյանը ասաց. «Տեղի է ունեցել ծայրահեղ անընդունելի երևույթ’ անկախ նրանից, թե ինչ պայմաններում է այն տեղի ունեցել և ինչի համար»:
«Պետք է խստորեն պատժվեն այն անձինք, ովքեր ընդգրկված են այդ գործընթացում: Ես կարծում եմ, որ ճիշտ չէ քաղաքականացնել այս գործընթացը: Սպանվել է ՀՀ քաղաքացի, սպանվել է Արցախյան ճակատամարտում մարտական ուղի անցած մարդ, համայնքի ղեկավար և պարզապես հայ մարդ, ինչը չափազանց ցավալի է»,- ավելացրեց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի՝ սպանությանը վերաբերող մեծ աղմուկ բարձրացրած մեկնաբանությանը’ նա նկատեց, որ պարոն Սահակյանին սխալ են հասկացել: