Քաղաքապետարանը շարունակում է ճանապարհների վերանորոգումը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ասաց, որ Երևանի 30 փողոցում այս տարվա ընթացքում իրականացվելու են կապիտալ աշխատանքներ՝ ասֆալտբետոնե ծածկի արմատական փոփոխություններ, եզրաքարերի տեղադրում և այլն:

Փոխքաղաքապետ նաև նշեց, որ շինաշխատանքները սկսված են, որոնք հիմնականում վերաբերում են քաղաքային խոշոր նշանակություն ունեցող փողոցներին:

«Կշարունակվեն նաև մայրաքաղաքում հողային, գրունտային ճանապարհների վերածումը ասֆալտբետոնե ծածկի»,- ասաց փոխքաղաքապետը:

Այս տարվա ընթացքում շահագործման կհանձնվի երկու խոշոր օբյեկտ` Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց մայրուղու կառուցումը և Ուլնեցի-Ռուբինյան մայրուղու կառուցումը:

Այս տարի կհիմնանորոգվի նաև «Փեթակ» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող կամուրջը: Նաև` Երևանում կկառուցվի ևս 8-վերգետնյա անցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում