Ֆեյսբուքյան ակտիվ հատվածը ընդդիմադիր թևն է, որը փորձում է ինչ որ բաներ ապացուցել. Էդգար Վարդանյան

Ավագանու ընտրությունները ընդդիմադիր դաշտի համար ընկալվում են որպես իշխանափոխության հանգրվան, իսկ իշխանությունն ասում է, որ այդ ընտրությունները քաղաքական չեն: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով ավագանու ընտրություններից քաղաքական ուժերի սպասելիքները ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

Քաղաքագետի կարծիքով’ ֆեյսբուքյան ակտիվ հատվածը հիմնականում ընդդիմադիր թևն է, որը փորձում է ինչ որ բաներ ապացուցել։ Իշխանական և ոչ իշխանական թևերի մոտեցումները ավագանու ընտրությունների վերաբերյալ բոլորովին այլ են։

«Ոչ իշխանականներրը կարծես ավագանու ընտրությունները դիտարկում են համապետական ընտրությունների մակարդակով և համարում են իշխանափոխության հասնելու ձև։ Իշխանական թևում լարվածությունը ավելի քիչ է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ավագանու ընտրություններով չպետք է չափել նախագահական ընտրությունների արդյունքների հավաստիությունը։

Նա համաձայն չէ իշխանությունների այն հայտարարություններին, որ ավագանու ընտրությունները չպետք է քաղաքականացնել, «Ցանկացած ընտրություն քաղաքական գործընթաց է»,- ասաց քաղաքապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում