Ապատեղեկատվություն տարածող կայքը գողանում է հայ օգտատերերի գաղտնաբառերը

Օրերս համացանցում հայտնվել է zzvumem.com անունով մի կայք, որը ապատեղեկատվություն է տարածում:

Մեր ունեցած տեղեկության համաձայն’ կայքը նամակներ է ուղարկում ֆեյսբուքյան օգտատերերին, բջջային կապի բաժանորդներին, որում ասված է, թե կայքում գաղտնի տեղեկություն է տեղադրված Երևանի ներկայիս քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի մասին:

Իրականում դա ապատեղեկատվություն է, որի միջոցով գողանում, կոտրում են այցելուների գաղտնաբառերը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նմանատիպ նամակներ ստացած օգտատերերն անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու նպատակով պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում