«Ղարաբաղ Տելեկոմ»-ն իջեցնում է ինտերնետ կապի սակագները
Նմանատիպ
Ղարաբաղ Տելեկոմը ուրախ է հայտարարել, որ սույն թվականի ապրիլի 8-ից օպտիկամանրաթելային
ինտերնետ կապի սակագները զգալիորեն կիջնեն, ընդհուպ մինչև 36%: Այս մասին տեղեկացնում են Ղարաբաղ Տելեկոմ ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Սակագները կփոխվեն ըստ ստորև ներկայացված ցանկի’
մինչև 512 2400
մինչև 1024 2800
մինչև 2048 4500
մինչև 3072 6500
մինչև 5120 8800
մինչև 6144 13800
Ըստ աղբյուրի, վերջին 5 ամիսների ընթացքում, սկսած 2012 թվականի նոյեմբերի 8-ից, Ղարաբաղ Տելեկոմը իջեցրել է ինտերնետի սակագները մինչև 70%, ինչը արտացոլում է շուկայական պահանջարկի և բաժանորդային բազայի աճը, ինչպես նաև տնտեսության մասշտաբների և ծառայության արժեքի նվազեցումը:
Ինչպես նաև, Ղարաբաղ Տելեկոմն ուրախ է տրամադրել բոլոր DSL մոդեմի միջոցով և օպտիկա-
մանրաթելային կապի միջոցով ինտերնետից օգտվող բաժանորդներին նոր’ 5 Մբիթ/վրկ արագությամբ
ինտերնետ: