Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր արտադրամաս ունի
Նմանատիպ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն ունի «խճի ջարդման արտադրամաս», որտեղ հինգ տեսակի 1-75 մմ-ոց խիճ կարտադրվի, որով, նախ և առաջ, կբարեկարգվեն հանքի ճանապարհները:
Արտադրամասի ստեղծման գաղափարը կոմբինատի տրանսպորտի բաժնի պետ Գարիկ Ղազարյանինն է:
Հանքարդյուաբերական հսկային կից բացված արտադրամասը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գնահատմամբ` բացի հիմնական գործառույթից, կնպաստի նաև արտադրանքի ինքնարժեքի նվազմանը:
Հիմնականում կոմբինատի ներքին պահուստների հաշվին կառուցված արտադրամասում, որտեղ մարդկային գործոնը հասցված է նվազագույնի, մեկ հերթափոխի ընթացքում հնարավոր կլինի ստանալ մոտ 300 խոր. մետր խիճ:
«Սա մեր ընկերության զարգացման երկարաժամկետ ծրագրերի մի մասն է: Առաջիկայում դեռ կլինեն նոր ծրագրեր, որոնք կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտադրական ծավալների աճին»,-լրագրողների հետ զրույցում նշեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիրն տնօրեն Մհեր Պոլոսկովը: Վերջինիս վստահեցմամբ` արտադրամասում ներդրված նորարար տեխնոլոգիաներն, անշուշտ, կարագացնեն խճի ստացման գործընթացը, սակայն, արդյունում գործազրկությունը չի աճի:
Արտադրամասի գործարկումով` արդյունաբերական հսկայի աշխատողների թիվը հատել է 3600-ի սահմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում