ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի կարծիքով էլ իշխանությունները լեգիտիմ չեն
Նմանատիպ
«Ժողովուրդը» նշում է. «ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում սկանդալային հայտարարություն է արել. Նա հրապարակավ կասկածի տակ է դրել ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը: «Մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորվել»,- ասել է նա:
Այլ կերպ ասած՝ ԱԱԽ քարտուղարն անձամբ է խոստովանել, որ այս իշխանությունը Հայաստանի ժողովուրդը չի ձևավորել, այսիննքն՝ ոչ Աժ-ն, ոչ Սերժ Սարգսյանը չեն ընտրվել ժողովրդի կամքով: Նա նաև նշել է. «Կարևոր է, որ ղեկավարեն իսկապես գրագետ, կիրթ մարդիկ»:
Եթե այս հայտարարության հեղինակը լիներ ընդդիմադիր գործիչ, միգուցե համարեինք հասարակ քննադատություն իշխանության հասցեին: Բայց հեղինակը ԱԱԽ քարտուղարն է: Ցանկացած նորմալ երկրում այս հայտարարությունը սկանդալային հետևանքներ կունենար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում