Բաղդասարովը կվաճառի՞ «Միկա ցեմենտը»
Նմանատիպ
««Ժամանակի» տեղեկություններով՝ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նախօրեին մեկնել է Մոսկվա: Նա եղել է բավականին անհանգիստ և անտրամադիր»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարոնակում.
«Երեկ մամուլում հրապարակվել է, թե նա երեկ՝ մինչ Մոսկվա վերադառնաը եղել է նախագահականում և հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները Բաղդասարովին խստորեն կարգադրել են անպայման վճարել սնանկացման գործընթաց սկսած «Արմավիա» ավիաընկերության բոլոր պարտքերը, առաջին հերթին՝ աշխատողների 6 ամսվա աշխատավարձը և «Զվարթնոց» օդանավակայանի 5.5 մլն դոլար սպասարկման պարտքը:
Մեր տեղեկություններով՝ Մ. Բաղդասարովը «Արմավիայի» ահռելի պարտքը փակելու համար այս օրերին փորձում է մոսկովյան բանկերից վարկեր ստանալ և փոխարենը գրավ դնել Ռուսաստանում ունեցած իր ակտիվները: Սակայն ՌԴ-ից վարկ ստանալը Մ. Բաղդասարովին կարծես չի հաջողվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր ցեմենտի գործարանը՝ «Միկա ցեմենտը»»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում