Հովիկ Աբրահամյանն արգելել է ՀՀԿ ԳՄ նիստերից տեղեկատվական արտահոսքը

 Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին մշտապես լրատվամիջոցներին մանրամասներ են հաղորդվում, ինչը խիստ մտահոգել է ՀՀԿ ղեկավար կազմին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս կայացած ԳՄ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ առաջարկել է պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի 19 անդամ ունեցող ԳՄ նիստերի մասին տեղեկությունները մամուլին հասանելի չդառնան: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու է տեղեկատվական արտահոսքը բարկացրել ԳՄ որոշ անդամների:

«Նախ՝ չեմ կարծում, որ արտահոսք է լինում, և հետո՝ Ձեր տեղեկությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԳՄ նիստում ոչ մի նման խնդիր չի առաջացել, և մենք ԳՆ նիստում քննարկում ենք շատ ավելի կարևոր հարցեր»,- ասաց նա:

Մինչդեռ ՀՀԿ-ի հակավարչապետական թևը շարունակում է դժգոհ մնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում