Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորվածի հայրը պնդում է, որ իր որդին անմեղ է

«Թող խփողին բռնեն, կալանավորեն, ոչ թե նման կեղտոտ խաղեր տան»,- «Ժամանակի» հետ զրույցու հայտարարել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով եռօրյա ձերբակալությունից հետո երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, ավելացնելով, որ այսօր բողոքարկելու են մեղադրանքը և կալանավորման որոշումը. «Մենք արդեն սաղ կուրսի ենք իրանց սարքած ամեն ինչից: Մարդը երեխուն տանում է դպրոց, հետո գալիս, ասում են՝ մարդ ես խփել, անօրինական մեղադրանք են ներկայացանում, էս ո՞ր երկրում ենք ապրում: Էնտեղ գյուղապետի չորս երեխուն թողին որբ, էստեղ էլ չորս երեխու են թողելու սոված: Թող իմ տղու ձեռքը հրացան տան, եթե կարողացավ նորմալ կրակի, թքեն իմ երեսին, ես համոզված եմ, որ չի կարա»:

Նշենք որ Արայիկ Պետրոսյանին ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քր.գործով մեղադրանք է առաջադրվել քր.օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում