Գլխավոր դատախազի որդին մեծ հողատարածք է ձեռք բերել Արագածոտնի մարզում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’վերջին ամիսներին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, մի մեծ հողատարածք է ձեռք բերել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում։ Իհարկե, չի բացառվում, որ այդ հողակտորը մարզային իշխանությունները պարզապես նվիրել են Ա. Հովսեփյանին որդու անունով։

Թե ինչ են պատրաստվում անել Հովսեփյանները Բյուրականի տարածքում, առայժմ չի հաջողվել պարզել։ Թերթի թղթակիցը միայն կարողացել է զրուցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, որը, սովորության համաձայն, հերքել է, որ գլխավոր դատախազը հողատարածք է ձեռք բերել։ «Նման բան չկա, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են։ Սուտ ինֆորմացիա է, որը, չեմ հասկանում, ով է տարածում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում