Ոչ իշխանական ուժերի համախմբումը նախընտրական դաշինքի մեջ, ցավոք, չստացվեց.Արմեն Ռուստամյան

Այն, ինչ չստացվեց անել նախընտրական դաշինքով, կարելի է անել հետընտրական դաշինքի միջոցով՝ նախապես հայտարարելով դրա մասին:Այս մասին ապրիլի 5-ին, հանդես գալով Ազատության հրապարակում, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը’ վստահություն հայտնելով, որ դա հնարավորություն կտա կողմնորոշել և համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը և էապես փոքրացնել իշխանության դաշտը: «Ոչ իշխանական ուժերի համախմբումը նախընտրական դաշինքի մեջ, ցավոք, չստացվեց: Բայց ամեն ինչ դեռ առջևում է, և ոչինչ դեռ կորած չէ»,- նշել է նա:

Ընդդիմությունը, ըստ նրա, պետք է կարողանա առավելագույնս քաղաքականացնել այս ընտրապայքարը: «Դա կերաշխավորի, որ եթե անգամ չհաջողվի ուղղակի ընտրությամբ ընտրել ընդդիմադիր քաղաքապետի, ապա դրան հասնել անուղղակի ընտրությամբ՝ ավագանու միջոցով: Մենք պարտավոր ենք չկորցնել այս բացառիկ հնարավորությունը: Եկեք միասին Երևանով փոխենք Հայաստանը»,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում