Ազատության հրապարակում Ր. Հովհաննիսյանի գործունեությունը «կլոունադա» է

Panorama.am կայքը հղում անելով «Голос Армении» թերթին գրում է. «Անդրադառնալով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում երդմնակալության արարողություն անցկացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի մտադրությանը՝ «Ժառանգության» առաջնորդի այդ քայլը ոչ այլ ինչ է, քան ՀՀ սահմանադրության ոտնահարում:
Երդմնակալության արարողությունը նախատեսված է սահմանադրությամբ ընտրված նախագահի համար, նախագահի ընտրված լինելն էլ որոշվում է ԿԸՀ-ի և Սահմանադրական դատարանի կողմից: Թե´ ԿԸՀ-ի, թե´ ՍԴ-ի որոշմամբ’ ընտրված նախագահը գործող նախագահն է, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը լեգիտիմ և օրինական չէ»:

Ըստ թերթի’ իր արարքով Ր. Հովհաննիսյանը ոտնահարում է ոչ միայն հայոց պետականության խորհրդանիշերը, այլ նաև փորձում է արժեզրկել եկեղեցու ինստիտուտը Հայաստանում’ վերջնագրերի լեզվով պահանջներ դնելով Ամենայն հայոց կաթողիկոսի առաջ:

Ր. Հովհաննիսյանի գործունեությունն Ազատության հրապարակում թերթը որակում է «կլոունադա»’ նշելով, որ այդ ամենը կարելի էր համարել անմեղ աճպարարություն, եթե այդ աճպարարության թիրախը չլինեին պետականության խորհրդանիշ հանդիսացող Սահմանադրությունն ու երկրի նախագահի երդմնակալության արարողությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում