Ապրիլի 9-ը չի դառնա «Մարտի 1»

Tert.am-ի հետ հարցազրույց է ունեցել Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանից 50 000 մարդ «ուզած» Անդրիաս Ղուկասյանը: Նա իր առաջարկն անելիս հաշվի առել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երդվող Սերժ Սարգսյանին իրենց առաջարկներն ընդունել տալու հետ կապված ռիսկերը:

Զրույցում Անդրիաս Ղուկասյանն ի պատասխան հարցի, թե «Մարտի 1-ին» կատարվածի ռիսկե՞րն է նկատի ունեցել առաջարկը հնչեցնելիս, ասաց, որ կա մեր բոլորի մոտ փորձ, և այդ փորձը կարևոր է յուրաքանչյուր գործողություն պլանավորելու, առաջարկելու համար: Ղուկասյանը ավելացրեց, որ դա այն է, ինչ բոլորս պետք է հաշվի առնենք, որպեսզի հանրությանը և ոստիկանությանը չբերենք բախումների, չստեղծենք այնպիսի իրադրություններ, երբ մարդկանց կյանքին ինչ-որ վտանգներ սպառնան:

Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին Անդրիաս Ղուկասյանը նրանից 50 000մարդ ուզեց, որպեսզի ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մի տեղ հավաքած կլինի յուրայիններին, այսինքն՝ «մի զամբյուղում հավաքված կլինեն բոլոր նեխած ձվերը» , ժողովուրդը փակի նրանց այդ զամբյուղում, որպեսզի նրանք չկարողանան այդտեղից դուրս գալ՝ մինչև չընդունեն ժողովրդի կողմից ներկայացված պահանջները:

Անդրիաս Ղուկասյանը որպես ամփոփում ասաց, որ իր համար ակնհայտ է, որ այս երկրում ռեժիմը ցանկացած ժամանակ կարող է ուժ գործադրել՝ անտեսելով օրենքը և դրանից ոչ ոք երաշխավորված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում