Հերթական զոհն ադրբեջանական բանակում

Ադրբեջանական բանակում կրկին զոհ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվական կայքերը` հղում անելով պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել 08:30-ին Տերտերի շրջանի N զորամասում:

Զինծառայող Իմանով Էլման Յաղուբօղլուն զոհվել է հրազենային կրակոցից մարտական դիրքում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում