Ավագանու ամենամրցունակ թեկնածուները Արմեն Երիցյանն ու Տարոն Մարգարյանն են

«ՕԵԿ-ն ակտիվ մասնակցելու է բոլոր նախընտրական գործընթացներին: Մենք ներկայացրել ենք բավականին մարտունակ թիմ, և հանձինս Արմեն Երիցյանի քաղաքապետաի բավականին մարտունակ թեկնածու»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Վերջինս նշեց, որ վաղը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում , իրենք կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը և Երևան քաղաքի զարգացման իրենց տեսլականը:
«Ի վերջո ավագանու ընտրությունները անձերի, լավ կառավարիչների պայքար է: Մենք ներկայացրել ենք քաղաքապետի մրցունակ թեկնածուի, հանձինս Արմեն Երիցյանի, որը շարքայինից դարձել է գեներալ, անցել է նշանակալի աշխատանքային ուղի, և ապացուցել է, որ գերազանց կառավարիչ է»,-նշեց ՕԵԿ առաջնորդը:
«Մենք կարծում ենք, որ ներկայումս երկրում ստեղծվել է քաղաքական առողջ մրցակցության մթնալորտ, և քաղաքական բոլորը ուժերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ծրագրերն ու կարծիքները»,-հավելեց նա:
Անդրադառնալով այն հարցին թե ինչ հնարավորություններ ունի ՕԵԿ-ը մայիսհինգյան ընտրություններում’ ՕԵԿ աջաջնորդը նշեց, որ 2009-ին ՕԵԿ-ը ստացել է ընտրողների ձայների 6 տոկոսը, այսինքն այնքան, որքան ներկայումս ավագանի անցնելու նվազագույն շեմն է: Ապա ավելացրեց, որ իրենք գնում են ընտրության հաղթելու այլ ոչ թե անցողիկ շեմը հաղթահարելու նպատակով:
Ամփոփելով խոսքը ՕԵԿ առաջնորդը նշեց, որ իր կարծիքով ամենամրցունակ թեկնածուները այս ընտրություններում Արմեն Երիցյանն ու Տարոն Մարգարյանն են, ովքեր ապացուցել են , որ իրենք լավ կառավարիչներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում